ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեն հայտարարել է, որ թեկնածուներ կառաջադրի 11 համայնքներում` սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
Այսօր` հուլիսի 29-ին, ժամը 17.31-ին Հայաստանի տարածքում՝ Արտաշատ քաղաքից 3 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 2,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ:
ՀՀ կառավարության այս տարվա պահուստային ֆոնդից տրամադրած 40 մլն դրամով հիմնանորոգվել և 2,5-3 մետրով լայնացվել է Մեղրի քաղաքի Մեծ եւ Փոքր թաղերն իրար կապող նույնանուն գետի վրա ընկած կամուրջը:
Երևան քաղաքի Էրեբունի համայնքի թիվ 50 փողոցի բնակիչներն ահազանգել են «Էկոլուր» կազմակերպությանը, որ համայնքի 50-րդ փողոցի վերջնամասում գտնվող (նախկին «Բոլտի» գործարանին հարող) ծառապատ և կանաչապատ մանկական այգին, որը համայնքի բնակիչների համար երկար տարիներ հանդիսացել է հանգստի միակ վայրն ու երեխաների միակ խաղահրապարակը վերածում են ավտոսպասարկման կետի:
Ֆրանսիայի Լանգդոկ Ռուսիյոն տարածաշրջանում օրերս անցկացրած «Աշխարհի լավագույն Մուսկատներ» միջազգային գինիների մրցույթում «Արմենիա» անվանումով մուսկատ տեսակի գինին արժանացել է արծաթե մեդալի:
Այսօր վաղ առավոտյան «Գորիս-Խնձորեսկ» ավտոմայրուղու 11-րդ կմ հատվածում «ՎԱԶ 21 099» մակնիշի ավտոմեքենան չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել մոտակա ձորը, ինչի հետևանքով բռնկվել է հրդեհ:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...